00:42  ,  26 հունիսի, 2019

Էդինսոն Կավանի․ Կխաղամ ՊՍԺ-ում մինչեւ պայմանագրիս ավարտը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի 32-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ կմնա փարիզյան ակումբում մինչեւ պայմանագրի ավարտը՝ 2020թ․ հունիս։

«Իմ ծրագիրն է մինչեւ վերջ կատարել պայմանագիրս ՊՍԺ-ի հետ։ Ես ուրախ եմ, որ դեռ մեկ տարի ունեմ ՊՍԺ-ում։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Կավանիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013թ․ ամռանն իտալական «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում