21:02  ,  25 հունիսի, 2019

ԵԽ-2019. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին:

Կիսաեզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը կհանդիպի Իռլանդիան ներկայացնող Դալի Ռեգանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում