Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին:
Կիսաեզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը կհանդիպի Իռլանդիան ներկայացնող Դալի Ռեգանի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում