20:11  +04,  25 հունիսի, 2019

ԵԽ-2019. Գոռ Ներսեսյանը քառորդ եզրափակիչում է

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մենամարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Չիրիակովի հետ եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Քառորդ եզրափակիչում Գոռ Ներսեսյանի մրցակիցը թուրք Բայրամ Մալկանն է:

Գոռ Ներսեսյանը Եվորպական խաղերում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ տեխնիկական հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիթ Դելիժայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում քառորդ եզրափակիչ են դուրս եկել Բարեղամ Հարությունյան (52 կգ), Կարեն Տոնականը (60 կգ), Հայաստանի թիմի ավագ Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) եւ կանանց մրցաշարում՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։

Ժիրայր Սարգսյան (56 կգ) Գուրգեն Մադոյան (69 կգ) Արման Դարչինյան (75 կգ) եւ Հենրիկ Սարգսյան (91 կգ) լքել են պայքարը:

Հունիսի 25-ին Երեւանի ժամանակով 20:15-ին ռինգ դուրս կգա 49 կգ քաշային, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ