19:07  +04,  25 հունիսի, 2019

Եվրո-2019․ Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է հավաքը, թիմի կազմը

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Հայաստանի Մ-19 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում վերջին հավաքը կանցկացնի հունիսի 26-ից հուլիսի 12-ը։

Ստուգողական վերջին 2 խաղերը տեղի կունենան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» ստադիոնում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև իր մրցակիցներին Եվրո-2019-ում։ Վերջին հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի․

Դարպասապահներ 

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»       

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»     

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»                                                                  

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», (Գերմանիա)

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան, «Ակադեմիա»

Անտոնի Կազարյան, «Կանն», (Ֆրանսիա)

Յուրի Օգանեսյան, «Լիոն Դյուշեր», (Ֆրանսիա)

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Կիսապաշտպաններ                                                        

Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» 

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ», (Գերմանիա)

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ», (Գերմանիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Ղազար Դերմեջյան, «Հրադեց Կրալովե», (Չեխիա)

Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

Եվրո-2019-ի ամբողջական խաղացանկը

Կիրակի, 14.07

Ա խումբ

Հայաստան - Իսպանիա, 18։45, «Հանրապետական» ստադիոն

Իտալիա - Պորտուգալիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Երկուշաբթի, 15.07

Բ խումբ

Նորվեգիա - Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Չեխիա - Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Չորեքշաբթի, 17.07

Ա խումբ

Պորտուգալիա - Իսպանիա, 18։45, «Բանանց» ստադիոն

Հայաստան - Իտալիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Հինգշաբթի, 18.07

Բ խումբ

Չեխիա - Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Իռլանդիա - Ֆրանսիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Շաբաթ, 20.07

Ա խումբ

Պորտուգալիա - Հայաստան, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Իսպանիա - Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Կիրակի, 21.07

Բ խումբ                                                                

Ֆրանսիա - Նորվեգիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Իռլանդիա - Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Փլեյ-օֆֆ

Չորեքշաբթի, 24.07

Կիսաեզրափակիչ

18։00, «Բանանց» ստադիոն

21։00, «Հանրապետական» ստադիոն

Շաբաթ, 27.07

Եզրափակիչ

20։30, «Հանրապետական» ստադիոն

Ա խմբի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա Բ խմբի 2-րդ թիմի, Բ խմբի հաղթողը՝ Ա խմբի 2-րդ թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: