23:07  ,  25 հունիսի, 2019

«Վանի» առաջին մարզումը Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ (ֆոտո)

Նորաստեղծ «Վանը» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ Գլխավոր մարզիչի օգնականներն են Արթուր Ասոյանը, Սեւադա Արզումանյանն ու Մայիս Ազիզյանը։

Թիմը մարզումներն անցկացնում է Չարենցավանի վերակառուցված ստադիոնում։

«Վանը» նոր մրցաշրջանում հանդես կգա Առաջին խմբում։

Հիշեցնենք, որ Առաջին խմբին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ նորաստեղծ «Տորպեդոն» (գլխավոր մարզիչ՝ Սամվել Դարբինյան), «Վեստ Արմենիան» (գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյան), «Արագածը» (գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան), «Դիլիջանը» (ակումբի հիմնադիր՝ Ուիլ Թոմսոն) եւ «Անին» (ակումբի հիմնադիր՝ Խորեն Հովհաննիսյան)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով