20:42  +04,  25 հունիսի, 2019

Կամո Հավհաննիսյան․ Կարող էինք եւ հաղթել

«Ժետիսուի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնաբանել է Ղազախստանի առաջնության 15-րդ տուրում «Կայրաթի» հետ ոչ ոքի արդյունքը՝ 0։0։

«Բարդ հանդիպում էր՝ հաշվի առնելով այն, որ մրցակիցը հիմա լավ մարզավիճակում է։ Բայց մեզ հաջողվեց ընդհատել նրանց չորս հաղթանակների շարքը։ Կարող էինք եւ հաղթել, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք։ Գրոհների եզրափակիչ փուլում իրացման խնդիր ունեինք։

Կվերլուծենք սխալները, կաշխատենք շտկել դրանք։ Առջեւում բարդ հանդիպումներ են, կխաղանք հաղթանակի համար»,- Կամո Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: