18:44  +04,  25 հունիսի, 2019

Գեւորգ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրված է Կիպրոսի ԱԵԼ-ը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հնարավոր է կարիերան շարունակի Կիպրոսում։

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ԱԵԼ-ը, որը Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել է չորրորդ տեղը, հաղորդում է ael24.net-ը։

Պորտուգալական «Շավիշից» հեռացած Ղազարյանը հերքել էր բուլղարական «Արդա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Ղազարյանը նշել էր, որ առաջարկներ ունի Ղազախստանից, Հունաստանից, Կիպրոսից եւ Պորտուգալիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: