18:25  ,  25 հունիսի, 2019

«Լիվերպուլի» խաղացողը կվերադառնա Լա Լիգա

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոն կվերադառնա իսպանական Լա Լիգա, հաղորդում է Marca-ն։

Անգլիական ակումբի իսպանացի խաղացողի պայմանագիրն ավարվում է հունիսի 30-ին։

«Վիլյառեալն» արդեն բանակցել է 26-ամյա խաղացողի հետ եւ հասել համաձայնության։ Մորենոյին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Խետաֆեն»։

Ավարտված մրցաշրջանում Մորենոն «Լիվերպուլի» հետ մասնակցել է 3 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում