Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում պայքարի մեջ են մտնել ազատ ոճի ըմբաշարտի Հայաստանի հավաքականի մարզիկները:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը պարտվել են քառորդ եզրափակիչում:
Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթանակ է տարել Ռումինիան ներկայացնող Անդրեյ Դուկովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Գարիկ Բարսեղյանը 0:10 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուեւին: Եե ռուս ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Բարսեղյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:
125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 6:4 հաշվով առավելության է հասել ավստրիացի Յոհանես Լուդիշերի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է ուկրաինացի Օլեքսանդր Խոցյանիվսկիին: Անդրանիկ Գալստյանը նույնպես սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա միայն Ուկրաինայի ներկայացուցիչի եզրափակիչ դուրս գալու դեպքում:
Ազատ ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում