16:55  ,  25 հունիսի, 2019

Պամելա Անդերսոնն ու Ադիլ Ռամին խզել են հարաբերությունները (ֆոտո)

Դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը Ինստագրամում արած գրառումով հայտնել է «Մարսելի» պաշտպան Ադիլ Ռամիի հետ հարաբերությունները խզելու մասին։

Հոլիվուդյան աստղը գրել է, որ «ֆուտբոլիստը սուտասան հրեշ է, որն խաբել է իրեն երկու տարի՝ վարելով երկակի կյանք, հարաբերություններ ունենալով նաեւ այլ կնոջ հետ»։

2018թ․ սեպտեմբերին Անդերսոնը հայտնել էր, որ չի ցանկանում շարունակել հարաբերությունները Ռամիի հետ, սակայն հետագայում նրանք դարձյալ միացել էին։

Անցած ամռանը Ադիլ Ռամին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն, թեեւ ԱԱ-2018-ում խաղաժամանակ չէր ստացել: ԱԱ-2018-ից հետո նա հայտարարեց Ֆրանսիայի հավաքականից հեռանալու մասին:

View this post on Instagram

A post shared by The Pamela Anderson Foundation (@pamelaanderson) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում