Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Քաթարի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից եւ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո դժգոհել է մրցաշարի խաղադաշտերի որակից։
«Մեր երեք հանդիպումների խաղադաշտերն էլ վատ որակի էին։ Գնդակը անդրադարձով էր հասնում, ստիպված էինք լրացուցիչ ջանք գործադրել, որպեսզի կասեցնեինք գնդակը։ Այդպես բարդ է խաղալ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Արգենտինայի հավաքականը հունիսի 28-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի Վենեսուելայի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում