13:10  ,  25 հունիսի, 2019

Մեսին դժգոհել է Ամերիկայի Գավաթի խադաշտերի որակից

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Քաթարի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից եւ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո դժգոհել է մրցաշարի խաղադաշտերի որակից։

«Մեր երեք հանդիպումների խաղադաշտերն էլ վատ որակի էին։ Գնդակը անդրադարձով էր հասնում, ստիպված էինք լրացուցիչ ջանք գործադրել, որպեսզի կասեցնեինք գնդակը։ Այդպես բարդ է խաղալ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Արգենտինայի հավաքականը հունիսի 28-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի Վենեսուելայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում