12:12  +04,  25 հունիսի, 2019

Լուիս Սուարեսը 11 մետրանոց է պահանջել դարպասապահի կողմից ձեռքով խաղի համար

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի Չիլի - Ուրուգվայ խաղում «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մրցակցի դարպասապահի կողմից սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար պահանջել է 11 մետրանոց։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Ուրուգվայի հավաքականը 7 միավորով C խմբում գրավել է առաջին տեղը, Չիլին 6 միավորով երկրորդն է։

Քառորդ եզրափակիչում Ուրուգվայը կմրցի Պերուի, Չիլին՝ Կոլումբիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: