10:42  ,  25 հունիսի, 2019

ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո կվճարի սերբ կիսապաշտպանի համար

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո կվճարի իտալական «Լացիոյի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար, հաղորդում է սերբական sport.blic.rs-ն։ 24-ամյա ֆուտբոլիստը համաձայն է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Միլինկովիչ-Սավիչը ճանաչվել էր Իտալիայի ավարտված առաջնության լավագույն կիսապաշտպան։ Նա 2015-ին է տեղափոխվել «Լացիո» բելգիական «Գենկից»։

Հռոմեական ակումբի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում