09:43  ,  25 հունիսի, 2019

«Բավարիան» չի կարողացել համոզել Լերոյ Սանեին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» չի կարողացել համոզել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեին տեղափոխվել իր կազմ, հաղորդում է Süddeutsche Zeitung-ը։

«Բավարիան» պատրաստ է եղել վճարել տրանսֆերի համար անհրաժեշտ գումարը (80-100 միլիոն եվրո), սակայն 23-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգա վերադառնալու ցանկություն չունի։

Լերոյ Սանեն 2016թ․ ամռանն է գերմանական «Շալկեից» 50,5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Անգլիայի ավարտված առաջնությունում Սանեն մասնակցել է 31 հանդիպման (21 խաղ՝ հիմնական կազմում), խփել է 10 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում