07:05  ,  25 հունիսի, 2019

Չիլիի հավաքականի պաշտպանը ոտքով հարվածել է խաղադաշտ ներխուժած ֆանատին

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրի Չիլի – Ուրուգվայ հանդիպման ժամանակ խաղադաշտ է ներխուժել աքաղաղի դիմակով եւ Ուրուգվայի դրոշի գույներով հագնված երկրպագու։

Չիլիի հավաքականի պաշտպան Գոնսալո Խարան օգնության է հասել անվտանգության աշխատակիցներին՝ գցելով օրինազանցին։

Ուրուգվայցի ֆուտբոլիստները պահանջել են Խարայի հեռացումը ոչ մարզական վարքի համար, բայց բրազիլացի մրցավարը չի արձագանքել Խարայի արարքին։

Հիշեցնենք, որ Կավանիի միակ գոլի շնորհիվ հաղթել է Ուրուգվայի հավաքականը։

Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Պարագվայ (հունիսի 28, 04։30 Երեւանի ժամանակով)

Վենեսուելա – Արգենտինա (հունիսի 28, 23։00)

Կոլումբիա - Չիլի (հունիսի 29, 03։00)

Ուրուգվայ - Պերու (հունիսի 29, 23.00)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս