Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
C խմբի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց չիլիացիներին (տեսանյութ)։ 82-րդ րոպեին աչքի ընկավ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին։
Խմբի մյուս խաղում Էլվադորի եւ Ճապոնիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 1։1 (տեսանյութ)։
Ուրուգվայի հավաքականը 7 միավորով գրավեց առաջին տեղը խմբում։ Չիլին 6 միավորով երկրորդն է։ 2 միավոր վաստակած Ճապոնիան ու 1 միավոր վաստակած Էկվարդորը դուրս մնացին պայքարից։
Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
Բրազիլիա - Պարագվայ (հունիսի 28, 04։30 Երեւանի ժամանակով)
Վենեսուելա – Արգենտինա (հունիսի 28, 23։00)
Կոլումբիա - Չիլի (հունիսի 29, 03։00)
Ուրուգվայ - Պերու (հունիսի 29, 23.00)
Կիսաեզրափակիչում Բրազիլիա – Պարագվայ զույգի հաղթողը կմրցի Ուրուգվայ – Պերու զույգի հաղթողի հետ, Վենեսուելա – Արգենտինա եւ Կոլումբիա – Չիլի զույգերի հաղթողներն էլ կմրցեն իրար հետ։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 7-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում