23:43  ,  24 հունիսի, 2019

Պրոմեսը տեղափոխվեց «Այաքս»

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը իսպանական «Սեւիլիայից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 15,7 միլիոն եվրո։

Պրոմեսը «Սեւիլիա» էր տեղափոխվել 2018թ․ ամռանը Մոսկվայի «Սպարտակից» 20 միլիոն եվրոյով։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Պրոմեսը մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում