21:12  ,  24 հունիսի, 2019

Իստբուրն․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց երկրորդ շրջանում

Մեծ Բրիտանիայի Իստբուրն քաղաքում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցեց չեխ Կարոլինա Պլիշկովայի հետ։

1 ժամ 8 րոպե տեւած պայքարում 24-ամյա հայ մարզուհին պարտվեց 3։6, 3։6 հաշվով։

Առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 6։3, 6։3 հաշվով առավելության էր հասել չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում