20:57  ,  24 հունիսի, 2019

2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը՝ Միլանում եւ Կորտինա դ՝Ամպեցոյում

2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում։ Լոզանում տեղի ունեցած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում իտալական հայտը քվեարկությունում հավաքել է 47 ձայն։

Խաղերի անցկացմանը հավակնում էին նաեւ Շվեդիայի Ստոկհոլմն ու Օրեն։ Շվեդական հայտը ստացել է 34 ձայն։ 2026թ․ Խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը։

Իտալիան նախորդ անգամ ձմեռային Օլիմպիական խաղեր ընդունել է 2006-ին Թուրինում։ Կորտինա դ՝Ամպեցոյում ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացվել են 1956-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում