19:44  +04,  24 հունիսի, 2019

ԵԽ-2016․ Գուրգեն Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող երկրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել +91 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։

1/16 եզրափակիչում Գուրգեն Հովհաննիսյանը 3։2 հաշվով հաղթել է բոսնիացի Դուշան Վելետիչին, 1/8 եզրափակիչում նույն հաշվով առավելության է հասել թուրք Իլյաս Մուջահիթի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչի մենամարտը Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնի հունիսի 26-ին։ Նրա մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Նելվի Տիաֆակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս