Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող երկրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել +91 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։
1/16 եզրափակիչում Գուրգեն Հովհաննիսյանը 3։2 հաշվով հաղթել է բոսնիացի Դուշան Վելետիչին, 1/8 եզրափակիչում նույն հաշվով առավելության է հասել թուրք Իլյաս Մուջահիթի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչի մենամարտը Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնի հունիսի 26-ին։ Նրա մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Նելվի Տիաֆակին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում