20:21  ,  24 հունիսի, 2019

Տիգրան Բարսեղյանը չհերքեց «Աստանա» տեղափոխվելու հավանականությունը

Ղազախական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի հնարավոր տեղափոխությունը «Կայսարից» չեմպիոն «Աստանա», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը չհերքեց նման տրանսֆերի հավանականությունը։

«Առայժմ չեմ կարող մեկնաբանել այս լուրը։ Առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Տիգրան Բարսեղյանը։

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով