18:40  ,  24 հունիսի, 2019

Ռաֆայել Բենիտեսը հեռացավ «Նյուքասլից»

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսը հեռացավ «Նյուքասլի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ «Նյուքասլը» չի կարողացել համաձայնության հասնել մասնագետի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Բենիտեսի հետ ակումբից հեռացել են նաեւ նրա օգնականները։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Բենիտեսին երեք տարվա աշխատանքի համար։

Բենիտեսը «Նյուքասլը» գլխավորել էր 2016թ․ մարտին։ Այդ մրցաշրջանում թիմը դուրս մնաց Պրեմյեր լիգայից, սակայն արդեն մեկ տարի անց վերադարձավ ուժեղագույնների խումբ։ Անգլիայի ավարտված առաջնությունում «Նյուքասլը» գրավեց 13-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում