17:45  ,  24 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Ալլա Պողոսյանն ու Հրաչիկ Բաբայանը դուրս չեկան եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Ալլա Պողոսյանն ու Հրաչիկ Բաբայանը դուրս չեկան օդամուղ հրացանից 10 մետր մրցաձեւի եզրափակիչ։

Ալլա Պողոսյանը գրավեց 18-րդ տեղը, Հրաչիկ Բաբայանը՝ 24-րդ։ Եզրափակիչ դուրս եկան լավագույն ութ մարզիկները։

Հիշեցնենք, որ Ալլա Պողոսյանն ու Հրաչիկ Բաբայանը չէին հաղթահարել նաեւ օդամուղ հրացանից 10 մետր միքս վարժության որակավորման փուլի արգելքը՝ գրավելով 23-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում