16:12  ,  24 հունիսի, 2019

Նեյմարը պատրաստ է ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից 2017 թվականին թիմը լքելու համար եւ ընդունել, որ սխալվել է, հաղորդում է Sport.es-ը։ Միայն այդ դեպքում «Բարսելոնան» կնախաձեռնի 27-ամյա խաղացողի վերադարձը ՊՍԺ-ից։

Նեյմարը նաեւ պատրաստ է աշխատավարձի նվազեցմանը, սակայն ֆրանսիական ակումբի դիրքորոշումը դեռ հստակ չէ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Նեյմարի համար փարիզյան ակումբը վճարել էր 222 միլիոն եվրո եւ չի ցանկանում դրանից քիչ գումարով բաժանվել նրանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում