15:40  ,  24 հունիսի, 2019

«Արարատը» մարզումային հավաք է անցկացնում Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայում

Երեւանի «Արարատը» սկսել է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին։

Թիմը 47-ամյա ռուսաստանցի գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովի ղեկավարությամբ մարզումային հավաք է անցկացնում Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայում։

Առաջիկա օրերին «Արարատը» կունենա նոր խաղացողներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Արարատը» գրավել է վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում