15:09  ,  24 հունիսի, 2019

«Բարսելոնան» գեղեցիկ տեսաշարով շնորհավորել է Լիոնել Մեսիին

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հունիսի 24-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը։

Կատալոնական ակումբը գեղեցիկ տեսաշարով շնորհավորել է ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Մեսին այս օրերին Բրազիլիայում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Արգենտինայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ եւ հունիսի 28-ին կմրցի Վենեսուելայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում