13:34  ,  24 հունիսի, 2019

Էստոնիայի հավաքականի կիսապաշտպանը՝ «Արարատ-Արմենիայի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է Էստոնիայի հավաքականի խաղացող Իլյա Անտոնովը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեւադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» ակումբներում:

«Լեւադիայի» կազմում նա երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ գավաթակիր։

Իլյա Անտոնովի նախորդ ակումբը  ռումինական «Հերմանստադտն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում