17:11  ,  24 հունիսի, 2019

Դավիթ Արշակյան․ Նոր ակումբիս վերաբերյալ հստակություն կլինի այս շաբաթ

Վորոնեժի «Ֆակելից» հեռացած Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը փորձաշրջան է անցնում Սարանսկի «Մորդովիայում»։ Այդ մասին 24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Այո, ես հեռացա «Ֆակելից» պայմանագրի ավարտից հետո։ Նոր ակումբիս վերաբերյալ հստակություն կլինի այս շաբաթ»,- ավելացրեց Դավիթ Արշակյանը։

Հայաստանի հավաքականի թեկնածուն «Ֆակելին» միացել էր ձմռանը։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում Արշակյանը մասնակցեց 8 հանդիպման։

Կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Երեւանի «Միկայում», Լիտվայի «Տրակայում», ամերիկյան «Չիկագո Ֆայրում», դանիական «Վայլեում» եւ խորվաթական «Գորիցայում»։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով