Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է հաղթանակը Քաթարի հավաքականի նկատմամբ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում:
«Արգենտինայի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց: Վստահություն ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ էր այսպիսի հանդիպում: Պետք է բարելավենք մեր խաղը մինչեւ փլեյ-օֆֆի հանդիպումը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ արգենտինացիները Քաթարին հաղթել են 2:0 հաշվով եւ հունիսի 28-ին քառորդ եզրափակիչում կմրցեն Վենեսուելայի թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում