14:50  ,  24 հունիսի, 2019

«Ռեալի» հաջորդ տրանսֆերային նպատակը Կիլիան Մբապեն է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ամեն մրցաշրջանում ձեռք բերել առնվազն մեկ սուպերաստղի: Արքայական ակումբի հաջորդ տրանսֆերային սուպերնպատակը կլինի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերը Պերեսը կնախաձեռնի 2020թ. ամռանը, հաղորդում է AS-ը:

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 200 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում