«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռանա թիմից, գրում է Daily Mail-ը:
Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները վստահ են, որ Պոգբայի հեռանալը միայն օգուտ կտա թիմին, քանի որ նա լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ: Նորվեգացի մասնագետը եւս դեմ չէ Պոգբայի տրանսֆերին:
26-ամյա Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:
Անգլիայի ավարտված առաջնությունում Պոգբան մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ:
Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում