10:03  ,  24 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» առաջատար պաշտպանը հեռացավ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից» հեռացել է ռուսաստանցի պաշտպան Վլադիմիր Խոզինը: Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեկ ամիս տեւած բանակցություններից հետո չի հաջողվել նոր պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ:

Վլադիմիր Խոզինը վարձակալությամբ էր հանդես գալիս «Արարատ-Արմենիայում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Եկատերինբուրգի «Ուրալին»:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարզումային հավաք է անցկացնում Բելառուսում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին շվեդական ԱԻԿ-ի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում