09:17  +04,  24 հունիսի, 2019

«Ռեալի» եւ «Չելսիի» լեգենդները խաղացել են Մադրիդում

Մադրիդի «Ռեալի» եւ Լոնդոնի «Չելսիի» լեգենդները բարեգործական հանդիպում են անցկացրել Արքայական ակումբի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: 5:4 հաշվով առավելության են հասել իսպանական թիմի վետերանները:

«Ռեալի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Ռաուլն ու Ֆերնանդո Մորիենտեսը: Մեկ անգամ էլ աչքի է ընկել Կրիստիան Կարամբյոն: «Չելսիի» կազմում գոլ են խփել Անդրեյ Շեւչենկոն, Գուստավո Պայետը, Վիլիամ Գալասը եւ Ֆլորան Մալուդան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ