20:57  ,  22 հունիսի, 2019

Դավիթ Գրիգորյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանը նվաճեց արծաթե մեդալ։ Տղամարդկանց 82 կգ քաշայինների եզրափակիչում Դավիթ Գրիգորյանը գոտեմարտեց ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկի հետ եւ պարտություն կրեց 0։7 հաշվով։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1։9 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մեհման Խալիլովին:

48 քաշային Ասյա Լալազարյանը 0։1 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Անֆիսա Կապաեւային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում