Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող երկրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս եկվ 1/8 եզրափակիչ։ Մեկնարկային մենամարտում նա 5։0 հաշվով պարտության մատնեց խորվաթ Մլադեն Սոբեսլավսկուն։
Արման Դարչինյանի հաջորդ մրցակիցը հունիսի 23-ին կլինի ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակը։
69 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը 0։5 հաշվով պարտվեց կուբացի Լորենցո Սոտոմայորին, որը ներկայացնում է Ադրբեջանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում