15:00  ,  22 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Հրաչյա Բաբայանն ու Ալլա Պողոսյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության մրցաշարում Հրաչյա Բաբայանն ու Ալլա Պողոսյանը 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում չհաղթահարեցին որակավորման փուլը:

10 մետր օդամղիչ հրացան միքս վարժության որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 620 միավոր (206.2, 208.2, 205.8) եւ ընդհանուր հաշվարկում պայքարն ավարտել 23-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում