14:07  ,  22 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Դավիթ Գրիգորյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը կպայքարի ոսկե մեդալի, 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը՝ բրոնզե մեդալների համար:

82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցիչ Ալեսիո Միկելիի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Գրիգորյանը 1:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Բերուլավա Բեսարիոնին եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Պիլիպյակի նկատմամբ: Մանուկյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:4 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խիրտեկին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մեհման Խալիլովը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ նաեւ սամբոյի կանանց հավաքականի 48 քաշային կարգի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը, որը կիսաեզրափակիչում պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Նովիկովային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում