23:38  ,  21 հունիսի, 2019

Մոլդովացի մասնագետ՝ «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը համալրել է ֆիզպատրաստության մարզիչ, Մոլդովայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 34-ամյա Դենիս Զմեուն, որը երկու տարի եղել է ռումինական «Պոլիտեխնիկայի» ֆիզպատրաստության մարզիչը, հաղորդում է moldfootball.com-ը։

Դենիս Զմեուն տպավորված է «Արարատ-Արմենիայի» մարզումային պայմաններին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։

«Այստեղ պայմանները համապատասխանում են Չեմպիոնների լիգայի մասնակից թիմին։ Ակումբն ունի գերազանց մարզաբազա, յոթ մարզումային դաշտ, երկու խաղային դաշտ, երկու դաշտ արհեստական ծածկով եւ մարզասարքերի ժամանակակից դահլիճ։ Ամեն խաղում ֆուտբոլիստները պայքարում են հազար դոլար պարգեւավճարի համար»,- նշել է Դենիս Զմեուն։

«Արարատ-Արմենիան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին շվեդական ԱԻԿ-ի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում