17:34  ,  21 հունիսի, 2019

ԵԽ-2019. Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց պայքարից

2013թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ․ աշխարհի ուսանողական առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Սարգսյանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 91 կգ քաշայինների պայքարում 1:4 հաշվով պարտվեց 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն, հոլանդացի Պիտեր Մուլենբերգին:

Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը 56 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում