21:38  ,  21 հունիսի, 2019

«Գանձասար-Կապանը» համալրվել է 3 նորեկներով եւ հավաք կանցկացնի Բուլղարիայում

«Գանձասար-Կապանը» վերսկսել է մարզումները եւ արդեն հայտարարել է երեք նորեկների մասին։

Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը համալրել են Երեւանի «Արարատի» նախկին խաղացողներ Վարդան Արզոյանն ու Անդրանիկ Քոչարյանը եւ «Արցախի» նախկին կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Գանձասար-Կապանը» մարզումային հավաքներ կանցկացնի Երեւանում եւ Բուլղարիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով