19:35  ,  21 հունիսի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին խաղացողը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց երեք օտարերկրացի խաղացողների։

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին պաշտպան Սերխիո Գոմսալեսի, ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Պուստոզյորովի  եւ կոլումբացի կիսապաշտպան Ջովանի Մարտինեսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմին միացել է պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։

Եթե Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարի շվեդական ԱԻԿ-ի արգելքը, երկրորդ փուլում կմրցի իսլանդական «Վալյուրի» եւ սլովենական «Մարիբորի» զույգի հաղթողի հետ։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով