15:08  ,  21 հունիսի, 2019

«Արարատը» կխաղա «Հանրապետական» ստադիոնում

Երեւանի «Արարատը» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում «Արարատը» զբաղեցրել է վերջին տեղը։ Թիմը նոր մրցաշրջանին պատրաստվում է Մոսկվայում ռուս գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովի ղեկավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում