00:18  ,  21 հունիսի, 2019

Մեսին այժմ զիջում է միայն Ռոնալդուին

Ազգային հավաքականում խփած գոլերի քանակով արգենտինացի Լիոնել Մեսին այժմ զիջում է միայն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է ESPN FC-ն։

Խոսքը կարիերան չավարտած ֆուտբոլիստների գոլերի հաշվարկի մասին է։

Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Պարագվայի հավաքականին խփած գոլը Մեսիի համար 68-րդն է ազգային թիմում (132 խաղ)։ Նա հավասարվեց Հնդկաստանի հավաքականի 34-ամյա հարձակվող Սունիլ Չհետրիին։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 157 խաղում խփել է 88 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում