21:59  ,  20 հունիսի, 2019

Ռաուլը գլխավորեց «Ռեալի» պահեստային թիմը

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը գլխավորեց Արքայական ակումբի պահեստային թիմը՝ «Կաստիլյան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախքան այս, նա ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր։

«Ռեալի» ղեկավարությունը 41-ամյա Ռաուլին պատրաստում է ապագայում գլխավոր թիմի մարզչական շտաբում ընդգրկելու նպատակով։

Իսպանիայի երրորդ դիվիզիոնում «Կաստիլյան» գրավել է չորրորդ տեղը։

Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 741 հանդիպում, խփել 325 գոլ, դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English