23:11  ,  20 հունիսի, 2019

«Ռեալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Բայեր»

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կտեղափոխվի Լևերկուզենի «Բայեր», հաղորդում է AD-ը։

20-ամյա ֆուտբոլիստը արդեն Դյուսելդորֆում է, որտեղ պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ։

Ավարտված մրցաշրջանը Էդեգորը վարձավճարով անցկացրել է հոլանդական «Վիտեսում», որի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 9 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English