21:30  ,  20 հունիսի, 2019

Դել Բոսկե․ Մելենդեսի աշխատանքը Հայաստանում շուտով կտա իր պտուղները

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն վստահ է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի աշխատանքը Հայաստանում շուտով կտա իր պտուղները։ Լեգենդար մարզիչը պատասխանել է ՀՖՖ-ի մամուլի ծառայության հարցերին։

68-ամյա մասնագետը Երեւանում դասախոսություն է ներկայացրել 180 հայ մարզիչների համար։

Հիշեցնենք, որ Դել Բոսկեի գլխավորությամբ (2008-2016) Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ․ աշխարհի, 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։ Մադրիդի «Ռեալը» Դել Բոսկեի ղեկավարությամբ (1994, 1996, 1999-2003) հռչակվել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում