20:06  +04,  20 հունիսի, 2019

Եվրոպական խաղեր․ Հայ մարզիկների մասնակցության օրերը

Հայտնի են Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության օրերը: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:

Բռնցքամարտ՝ հունիսի 21-30, սամբո՝ հունիսի 22-23-ը, ձյուդո՝ հունիսի 23, հրաձգություն՝ հունիսի 24-26, բադմինտոն՝ հունիսի 24-30, հեծանվային սպոտրտ՝ հունիսի 23, 27, 28, 30, թիավարություն՝ հունիսի 25-27, սպորտային մարմնամարզություն՝ հունիսի 29-30, ազատ ոճի ըմբշամարտ՝ հունիսի 25-27 եւ հունահռոմեական ոճ՝ հունիսի 28-30:

Բացման մարզական պատվիրակությունների շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը լինելու բռնցքամարտի Հայաստանի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին Մինսկի «Դինամո» ստադիոնում 21:00-ին (Երեւանի ժամանակով):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: